Ստեղծեց Մարգարիտա (Մեգգի) Խուդավերդյանը,
Տեքստը խմբագրեցին Արփինե Անդրեասյանը և Անտոն Իվչենկոն
Ստեղծեց Մարգարիտա (Մեգգի) Խուդավերդյանը,
Տեքստը խմբագրեցին Արփինե Անդրեասյանը և Անտոն Իվչենկոն
«Ինձ համար հոգ տանելը քմահաճույք չէ, այլ ինքնապահպանման միջոց է, և դա քաղաքական պայքարի ակտ է»։ — Օդրի Լորդ / Audre Lorde
Մի աշխարհում, որը մեզնից անընդհատ ավելին է պահանջում, հանգստանալ ընտրելը ինքնաազատագրման ակտ է: Հանգիստը ճոխություն չէ, ոչ էլ այն, ինչ մենք պետք է «վաստակենք», դա հիմնարար իրավունք է, անհրաժեշտություն մեր բարօրության համար: Այնուամենայնիվ, մեզնից շատերը դժվարանում են պահանջել այն հայտնվելով պարտականությունների, ակնկալիքների և գերաշխատանքը փառաբանող մշակույթի միջև:
Կանանց, խնամողների և մարգինալացված համայնքների համար հանգիստը հաճախ առաջին զոհաբերվող բանն է: Չվճարվող աշխատանքի, էմոցիոնալ խնամքի և հասարակական ակնկալիքների ծանրությունը վերականգնումը դարձնում են դժվար հասանելի: Բացի այդ, ինքնախնամքն ու հանգիստը առևտրայնացվել է՝ վերածվելով թանկարժեք ինդուստրիայի, այլ ոչ թե այն պարզ, սնուցող պրակտիկայի, ինչպիսին իրականում է:
Բայց հանգիստը թույլտվություն չի պահանջում։ Այն ճոխության կարիք չունի։ Այն գտնվում է լռության փոքր, գիտակցված պահերի, խորը շունչ քաշելու մեջ՝ թույլ տալով մեզ հանդարտվել առանց մեղքի զգացման:
Այս իրավունքը վերագտնելու համար մենք հավաքել ենք հանգստի 10 պրակտիկա՝ դադար տալու, վերականգնվելու և ինքդ քեզ հետ կապը վերականգնելու կարճ, մատչելի բանաձևեր: Սեղմի՛ր յուրաքանչյուր քարտի վրա՝ ուսումնասիրելու առաջարկվող մեթոդները կամ ներբեռնի՛ր տպագրվող տարբերակն այստեղ: